Բաժին. Տնտեսական

ZYNGA-Ն ԵՌԱՄՍՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Օնլայն խաղերի արտադրությամբ հայտնի Zynga ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հաշվետու ժամանակահատվածը ընկերությունն ամփոփել է վնասով: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` ընկերության կրած եռամսյակային զուտ վնասը կազմել է 85,35 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 16,76 մլն ԱՄՆ դոլար:

Ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Zynga ընկերության հասույթը, տարեկան կտրվածքով, աճել է 32%-ով և կազմել 320,97 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի համախառն հասույթի 15-20%-ն ապահովում է Zynga-ն, որը հանդիսանում է Facebook–ի չորս ամենահայտնի խաղերի արտադրողը:

Share