Տնտեսական

ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ ավելացել են 7,92 միլիոն բարելով ՝  հասնելով 467,12 միլիոն բարելի։ Այս մասին  ասվում է երկրի էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցում:

Ըստ զեկույցի՝ բենզինի ապրանքային պաշարներն աճել են 2,11 միլիոն բարելով և կազմել 220,92 միլիոն բարել: Թորվածքների առևտրային պաշարներն ավելացել են 2,12 միլիոն բարելով ՝ մինչև 113,85 միլիոն բարել։

Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների նվազում 1,54 միլիոն բարելով, բենզինի պաշարների ավելացում 1 միլիոն բարելով և թորվածքների պաշարների ավելացում 1,75 միլիոն բարելով:

Share