Բաժին. Տնտեսական

2012Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է 2.2% ԱՃ

2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատությամբ, ԱՄՆ ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 2.2%: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Առևտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոն:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու երեք ամիսներին ամերիկյան տնտեսության գրանցած աճը հիմնականում պայմանավորվել է սպառողական ծախսերի դրական դինամիկայով, մասնավոր ներդրումների աճով, ինչպես նաև արտահանման ոլորտի ակտիվացմամբ: Այսպես, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամերիկացիների իրական սպառողական ծախսերն աճել են 2.9%-ով: Միևնույն ժամանակ, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալներն ավելացել են 5.4%-ով:

Նշենք, որ 2011 թվականի չորրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ-ի աճը կազմել էր 3.0%:

Share