Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 23%-ՈՎ

2011 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, օնլայն խաղերի համաշխարհային շուկան աճել է 23%-ով և կազմել 20 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին  նշվում է Json & Partners Consulting  ընկերության հաշվետվության մեջ:

Ըստ իրականացված ուսումնասիրության արդյունքների՝ նախորդ մեկ տարում ամբողջ աշխարհում օնլայն խաղերի օգտագործողների թվաքանակն աճել է և կազմել 534 մլն մարդ:

Փորձագետների կանխատեսումների համաձայն` 2013 թվականի արդյունքներով ցուցանիշը կկազմի 734 մլն մարդ:

Share