Բաժին. Տնտեսական

S&P-Ն ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հունաստանի վարկային վարկանիշը: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ:

S&P գործակալության վերլուծաբանների գնահատմամբ՝ Հունաստանի տնտեսական վիճակը շարունակում է մնալ անկայուն, չնայած այն հանգամանքի, որ մասնավոր ներդրումների արդյունքում հնարավոր է դարձել կրճատել պետական պարտքի մակարդակը:

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրի բանկային համակարգի կայունացման արդյունքում Հունաստանին հաջողվել է պետական պարտքը 350 մլրդ եվրոյից կրճատել մինչև 107 մլրդ եվրո:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով, ըստ նախնական գնահատականների, երկրի տնտեսությունը կրճատվել է 7%-ով:

Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

Share