Բաժին. Տնտեսական

MASTERCARD-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 21% ԱՃ

Պլաստիկ քարտերի համաշխարհային առաջատար օպերատոր ամերիկյան MasterCard Inc. ընկերությունն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 21.4%-ով և կազմել 682 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեկ սովորական բաժնետոմսի հաշվով զուտ շահույթը կազմել է 5.38 ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով ընկերության համախառն հասույթն աճել է 17,3%-ով և կազմել 1,76 մլրդ ԱՄՆ դոլար:

MasterCard Inc. ընկերությունը հիմնադրվել է 1966 թվականին: MasterCard համակարգը միավորում է աշխարհի 210 երկրների ավելի քան 22 հազար ֆինանսական կազմակերպություններ:

Share