Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է 21.5 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականի առաջին երեք ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2525.2 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 8337.9 մլն ՀՀ դրամ (21.5 մլն ԱՄՆ դոլար): Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 40%-ով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 54.9%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 11.2%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 7.9%-ը`  սարքեր և ապարատներ, 6.6%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները,  5.9%-ը`  տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 13.5%-ը` մնացած ապրանքները:

Հատկանշական է, որ հունվար-մարտին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների  59%-ը բաժին է ընկել Չինաստանին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել 12%-ը, Եվրամիության երկրներին` 15%-ը, ԱՊՀ երկրներին` 0.8%-ը:

Share