Բաժին. Տնտեսական

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ LUFTHANSA-Ն ԿԿՐՃԱՏԻ 3.5 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Գերմանական խոշորագույն ավիափոխադրող Deutsche Lufthansa AG ընկերությունը տնտեսող քաղաքականության անցնելու և ծախսերը նվազեցնելու նպատակով մտադիր է մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհում կրճատել 3,5 հազար աշխատատեղ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակն ընկերությունն ամփոփել է 381 մլն եվրոյի վնասով, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Lufthansa Group-ն աշխարհի խոշորագույն ավիափոխադրող ընկերություններից մեկն է: Այն իրականացնում է ինչպես ուղևորափոխադրումներ, այնպես էլ բեռնափոխադրումներ: Ավիաընկերության ծառայություններից տարեկան օգտվում է ավելի քան 50 մլն մարդ:

Share