Բաժին. Տնտեսական

BLOOMBERG. ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿԵՐԸ

Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը: Այն կրկին գլխավորում է նախորդ տարվա առաջատար սինգապուրյան Oversea-Chinese (OCBC) բանկը: Երկրորդ հորիզոնականում է գտնվում հոնկոնգյան BOC բանկը: Աշխարհի ամենահուսալի բանկերի առաջին եռյակը եզրափակում է կանադական CIBC բանկը:

Նշենք, որ Bloomberg-ի այս վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են այն բանկերը, որոնց ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցել է 100 մլրդ ԱՄՆ դոլարը:

Հատկանշական է, որ ամերիկյան առաջատար այնպիսի բանկեր, ինչպիսիք են JP Morgan-ը և PNC-ը, չեն ընդգրկվել վարկանիշային աղյուսակի առաջատար տասնյակում և զբաղեցրել են, համապատասխանաբար, 13-րդ և 18-րդ հորիզոնականները:

Share