Բաժին. Տնտեսական

LINKEDIN-Ը ԳՆԵԼ Է SLIDESHARE-Ը

Linkedin սոցիալական ցանցը հայտարարել է, որ գնել է SlideShare վեբ-ծառայությունը: Պաշտոնական հայտարարության համաձայն՝ գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 118,8 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ այս հայտարարությունից հետո LinkedIn-ի բաժնետոմսերի գներն աճել են 8%-ով և կազմել 118,7 ԱՄՆ դոլար/բաժնետոմս:

Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով LinkedIn-ի զուտ շահույթը, տարեկան կտրվածքով, աճել էր մոտ երկու անգամ և կազմել 5 մլն ԱՄՆ դոլար:

LinkedIn-ը, որպես գործարար սոցիալական ցանց, իրենից ներկայացնում է տիրույթ, որտեղ կարելի է գործարար ծանոթություններ հաստատել կամ վերականգնել նախկին կապերը, ձեռքբերել հավանական գործընկեր, աշխատակից, կամ էլ աշխատանք գտնել: Այն, ընդհանուր առմամբ, աշխատանքին նվիրված հսկայական սոցիալական ցանց է:

Մարտ ամսվա արդյունքներով LinkedIn-ում գրանցված է ավելի քան 161 միլիոն օգտագործող:

Share