Բաժին. Տնտեսական

BERKSHIRE HATHAWAY-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ԱՆԳԱՄ

Ամերիկյան Berkshire Hathaway ներդրումային հոլդինգն ամփոփել է 2012 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով ընկերության ապահոված զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել 2,15 անգամ և կազմել 3,245 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, եռամսյակային հասույթն աճել է 4,12 անգամ և կազմել 11,108 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Berkshire Hathaway ընկերության բաժնետոմսերի ավելի քան 30%-ը պատկանում է ամերիկացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին:

Այս հոլդինգի կազմի մեջ են մտնում տարբեր ոլորտների շուրջ 40 ընկերություններ, որտեղ աշխատում է մոտ 180 հազար մարդ:

Share