Բաժին. Տնտեսական

KRAFT FOODS-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Սննդամթերքի արտադրությամբ աշխարհում երկրորդ խոշորագույն ընկերությունն՝ ամերիկյան Kraft Foods-ը, 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի 2,1% աճ: Հաշվետու ժամանակահատվածում ընկերության զուտ շահույթը կազմել է 813 մլն ԱՄՆ դոլար:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության համախառն հասույթը, 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, աճել է 4,1%-ով և կազմել 13 մլրդ ԱՄՆ դոլար:

Kraft Foods ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին: Ներկայումս ընկերությունը սննդի արտադրության ոլորտի առաջատարներից է և Nestle ընկերության գլխավոր մրցակիցը: Ընկերության արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 155 երկրներում:

Share