Բաժին. Տնտեսական

ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ 3 ԱՆԳԱՄ

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում գործող հանքարդյունաբերական ընկերությունները գրանցել են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի շատ փոքր և ներմուծման ծավալի զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու այս երեք ամիսներին Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 88.1 մլն դոլար: Ցուցանիշը 2011 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ընդամենը 0.8%-ով:  

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են շուրջ 40%-ով և կազմել 259.6 մլն դոլար:

Արդյունքում, Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալները մոտ 3 անգամ գերազանցել են մեր երկրից հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները:

Share