Տնտեսական

Եվրամիությունն արգելել է էլեկտրոմոբիլների, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաների մատակարարումները Ռուսաստան

Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մի շարք ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան:

«Ռուսաստանի Դաշնություն լյուքս դասի ավտոմեքենաների մատակարարման գործող արգելքը տարածվել է 1900 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալով բոլոր նոր և օգտագործված մեքենաների վրա, ինչպես նաև էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների վրա», – նշված է հայտարարությունում:

Եվրահանձնաժողովում հավելել են, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում նաև սահմանվում է ավտոբաղադրիչների առանձին տեսակների մատակարարման ամբողջական արգելք։

Share