Բաժին. Տնտեսական

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՀԱՐԿԵՐԸ ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԵՆ

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերության (ՏՀԶԿ) անդամ 34 երկրների շարքում հարկային բեռի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բելգիայում, որտեղ համախառն եկամտից գանձվող հարկի տոկոսադրույքը կազմում է 55,5%:

Եկամուտներից գանձվող հարկի տոկսադրույքի մակարդակով երկրորդ տեղում Գերմանիան է (49,8%): Վերջինիս հաջորդում են Հունգարիան և Ֆրանսիան (49,4%): Առաջին տասյակում են ներառվել նաև  Ավստրիան (48,4%), Իտալիան (47,6%), Շվեյցարիան (42,8%), Ֆինլանդիան (42,7%), Սլովենիան (42,6%) և Չեխիան (42,5%):

Նշենք նաև, որ ցուցանիշի ամենացածր մակարդակով առանձնանում է Չիլին: Այս երկրում եկամտից գանձվող հարկի տոկոսադրույքը կազմում է 7%:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իսլանդիա, Իռլանդիան, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

Share