Բաժին. Տնտեսական

SONY-Ն ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ

Ճապոնական Sony ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարում, որն ավարտվել է 2012 թվականի մարտի 31-ին, Sony-ի կրած զուտ վնասը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 1,7 անգամ և կազմել 456,7 մլրդ յեն (5,72 մլրդ ԱՄՆ դոլար): Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված տարեկան հասույթը կրճատվել է 9,6%-ով և կազմել 6,493 տրիլիոն յեն (81,44 մլրդ ԱՄՆ դոլար):

Նշենք, որ ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր ընթացիկ տարում ավելի քան 10 hազար աշխատատեղ կրճատելու իր մտադրության մասին:

Հիշեցնենք, որ Sony-ն բանակցություններ է սկսել Ճապոնիայի զարգացման պետական բանկի հետ՝ իր լուսանկարչական ապարատների, հեռուստացույցների և բջջային հեռախոսների արտադրության համար հումք արտադրող ստորաբաժանման վաճառքի հարցի շուրջ: Շրջանառվող լուրերի համաձայն` գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 360-480 մլն ԱՄՆ դոլար:

Sony ընկերությունը հիմնադրվել է 1946 թվականին և հանդիսանում է իր ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը:

Share