Բաժին. Տնտեսական

WALT DISNEY-Ի ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Ամերիկյան Walt Disney Co. ընկերությունն ամփոփել է 2011-2012 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում Walt Disney-ի զուտ շահույթը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, աճել է 21%-ով և կազմել 1,143 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված համախառն հասույթն աճել է 6%-ով և կազմել 9,629 մլրդ ԱՄՆ դոլար:

Walt Disney ընկերությունը հիմնադրվել է 1923 թվականին և ներկայումս համարվում է աշխարհի երկրորդ խոշոր մեդիակորպորացիան` իր հիմնական մրցակից Time Warner-ից հետո: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է չորս հիմնական ուղղություններով` ֆիլմերի արտադրություն (Walt Disney Pictures, Touchstone, Hollywood Pictures և Miramax), հանգստի և ժամանցի կազմակերպում (Walt Disney World և Disneyland), սպառողական արտադրանքների թողակում և մեդիա արտադրություն:

Share