Տնտեսական

Georgian Airways. Մոսկվա-Թբիլիսի թռիչքների գները կրկնապատկվել են

Georgian Airways-ի Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթների գները կրկնապատկվել են։Մոսկվայից Թբիլիսի տոմսերն արդեն սպառվել են: Նույնիսկ հուլիսի 28-ից միակողմանի տոմսերի արժեքը կազմում է մոտ 1000 դոլար, «աղետալի գներ, քանի որ տեղերը սպառվել են, և մնացել են թանկերը՝ պրեմիում-էկոնոմ և բիզնես»։

Ավիաընկերությունը նշել է, որ էկոնոմ դասի տոմսերը հասանելի կլինեն հունիսի 30-ից, սակայն դրանց արժեքը կազմում է մոտ 500 դոլար, ինչը երկու անգամ ավել է, քան եղել է ուղիղ չվերթների վերսկսումից հետո։

Հիշեցնենք՝ մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին։ Մեկ այլ հրամանագրով նա չեղարկել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը, որը գործում էր 2019 թվականից։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը թռիչքներ է սկսել մայիսի 19-ին, իսկ մայիսի 20-ին չորս տարվա մեջ առաջին չվերթն իրականացրել է Georgian Airways-ը։

Share