Բաժին. Տնտեսական

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԱԶԳԱՅՆԱՑՎԻ

Երեկ՝ մայիսի 9-ին, Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Bankia SA բանկն ազգայնացնելու իր մտադրության մասին: Նշենք, որ այս բանկն Իսպանիայի չորրորդ խոշորագույն բանկն է:

Նախատեսվում է, որ ազգայնացման ծրագրի իրականացման արդյունքում Իսպանիայի կառավարությանը կանցնեն բանկի բաժնետոմսերի 45%-ը՝ որպես փոխհատուցում ավելի վաղ բանկին տրամադրված 4,5 մլրդ եվրո ֆինանսական օգնության դիմաց:

Bankia-ն, որը սպասարկում է մոտ 12 մլն հաճախորդների, գործունեություն է ծավալում նաև Գերմանիայում, Ավստրիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Լեհաստանում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում: Բանկի շուկայական կապիտալիազացիան կազմում է 6,4 մլրդ եվրո:

Share