Տնտեսական

Փորձագետ. Եկել է արտադրության ոլորտում Չինաստանի և Ռուսաստանի համագործակցության լավագույն պահը

Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն իրենց համագործակցությունը արտադրական ոլորտում, քանի որ սա ամենահարմար պահն է դրա համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Չինաստանի արտասահմանյան ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Հե Չժենվեյը։

«Հարկ է նշել, որ չին-ռուսական համագործակցությունը կենտրոնացած է արդյունաբերական ճյուղերի աճի վրա», – ասել է նա, – «Մենք կողմ ենք արտադրության ավելի շատ ոլորտներում համագործակցության ավելացմանը, և սա նաև լավագույն ժամանակն է դրա համար»:

Նա նշել է, որ բացի Ռուսաստանից, Չինաստանը ամրապնդում է առևտրատնտեսական համագործակցությունը Եվրասիայի այլ երկրների հետ։ Նա հիշեցրել է, որ մայիսի 18-19-ը Սիան քաղաքում տեղի է ունեցել Չինաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովը, որին քննարկվել է լայն օրակարգ։

«Չինաստանն աստիճանաբար ամրապնդում է համագործակցությունը Եվրասիայի երկրների հետ, հատկապես, ինչպես վերջերս տեսանք, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,- հավելել է փորձագետը։

Share