Բաժին. Տնտեսական

BMW-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Գերմանական հայտնի ավտոարտադրող Bayerische Motoren Werke AG (BMW) ընկերությունը վաճառքի ծավալների նոր ռեկորդ է գրանցել: 2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, ցուցանիշն աճել է 6,1%-ով և կազմել 145 հազար 505 միավոր: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի արդյունքներով BMW ընկերության զուտ շահույթն աճել էր 51,2%-ով և կազմել 4,881 մլրդ եվրո: Տարեկան համախառն հասույթն աճել էր 13,8%-ով և կազմել 68,821 մլրդ եվրո:

Bayerische Motoren Werke AG-ն Եվրոպայի ամենահին ավտոարտադրողներից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1916 թվականին և հայտնի է իր BMW, MINI, Rolls-Royce Motor Cars ապրանքային նշաններով:

Share