Բաժին. Տնտեսական

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐԵՋՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՃԵԼ Է

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հայկական արտադրության գարեջրի արտահանման ծավալներն աճել են շուրջ 2 անգամ: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս երեք ամիսներին Հայաստանից արտահանվել է 315 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով 339,8 հազար լիտր գարեջուր:

Նշենք, որ 2011 թվականի առաջին երեք ամիսներին մեր երկիրն  արտահանել էր 177,3 հազար լիտր գարեջուր՝  165.0 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով:

Share