Բաժին. Տնտեսական

ԱՊՐԻԼԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵՆ ԵՂԵԼ Է ՀԱՎԵԼՈՒՐԴԱՅԻՆ

2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի հավելուրդը կազմել է 59,1 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին նշվում է ԱՄՆ ֆինանսերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու այս մեկ ասմում երկրի բյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 29,3 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմել 318,8 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսերն աճել են 70,3 մլրդ ԱՄՆ դոլարով և կազմել 259,7 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ փորձագետներն իրենց կանխատեսումներում ապրիլ ամսվա համար կանխատեսել էին ԱՄՆ բյուջեի հավելուրդի առավել ցածր մակարդակ:

Նշենք նաև, որ 2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 40,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Share