Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԻ ԱՄՆ-Ի ՕՐԻՆԱԿԻՆ»

«Եվրոպական ճգնաժամի խորացման պատճառն այն է, որ եվրոպական երկրներին դեռևս չի հաջողվում ամբողջապես իրականացնել այն ծրագրերը, որոնք ժամանակին կարողացավ իրագործել ԱՄՆ-ն»,- նման կարծիք է արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ խորհուրդ տալով Եվրոպային հետևել ԱՄՆ օրինակին:

Իր ելույթում Օբաման ընդգծել է, որ եվրոպական ճգնաժամը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ տնտեսության վրա:

Տնտեսական իրավիճակի կայունացման համար Օբաման կարևորել է բանկային համակարգում սթրեթ թեստերի անցկացումը, որը հնարավորություն կտա բացահայտել ֆինանսական ոլորտի թերացումներն ու միջոցառումներ մշակել դրանք վերացնելու ուղղությամբ:

Share