Բաժին. Տնտեսական

OPEC-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԻՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը վերանայել է 2012 թվականի` նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ ավելի վաղ արված իր կանխատեսումները: Նոր կանխատեսման համաձայն՝ 2012 թվականին նավթի պահանջարկը կկազմի օրական 88,67 մլն բարել:

2012 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով OPEC անդամ երկրները օրական արդյունահանել են միջինը 31,62 մլն բարել նավթ, որը 0,32 մլն բարելով գերազանցում է մարտ ամսվա ցուցանիշը:

Նշենք, որ ՕPEC-ին անդամակցում են Ալժիրը, Անգոլան, Էկվադորը, Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Լիբիան, Նիգերիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Վենեսուելան:

Share