Տնտեսական

Կանադայում գնաճի ցուցանիշն ամենացածրն է եղել՝ 2021-ից ի վեր

Մայիսին Կանադայում գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով 4.4%-ից նվազել է մինչև 3.4%։ Այս մասին հայտնել է Կանադայի վիճակագրության բյուրոն։

Գերատեսչությունում նշել են, որ սա գնաճի ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի հունիսից ի վեր, երբ այն կազմել է 3.1%։ Կանադայի վիճակագրության բյուրոն բացատրել է, որ դա պայմանավորված է վառելիքի գների նկատելի նվազմամբ:

Միաժամանակ, գնաճի ընդհանուր անկումը չի ազդել պարենային ապրանքների գների վրա, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում աճել են միջինը 9%-ով։

Մարտին Հյուսիսային Ամերիկայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել էր, որ Կանադայի գնաճի մակարդակը մինչև տարեվերջ կարող է իջնել մինչև 2.6%:

Share