Տնտեսական

Հայաստանից Ռուսաստան թթի ներմուծումը սեզոնին աճել է 44%-ով

Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն թթի ներմուծումը սեզոնին աճել է 44%-ով, Վրաստանից հապալասի ներմուծումը՝ 28%-ով։ Այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունից։

«2023 թվականի հունիսի սկզբից Վերին Լարսի անցակետի Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային տնօրինությունը վերահսկել է Վրաստանից 493.6 տոննա հապալասի և Հայաստանից՝ 179 տոննա թթի ներկրումը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծված հապալասի ծավալն աճել է 28%-ով, իսկ թթիինը` 44%-ով։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սեզոնի ընթացքում Վրաստանից Ռուսաստան է մտել ավելի քան 1000 տոննա հապալաս, իսկ Հայաստանից՝ 180 տոննա թութ։

Share