Տնտեսական

Իսպանիան մինչև 2030-ը կհասցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը մինչև 81%

Իսպանիայի կառավարությունը նախատեսում է 2030 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության մեջ վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը 74%-ից հասցնել 81%-ի։ Այս մասին ասված է Իսպանիայի էկոլոգիական անցման և ժողովրդագրական մարտահրավերների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ մինչև 2030 թվականը թագավորությունում ամենուր կօգտագործվեն արևային և քամու էներգիան, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր այլ տեխնոլոգիաներ։ Բացի այդ, կառավարությունն ակնկալում է էներգետիկ ոլորտում արտանետումների կրճատում 32%-ով։ Երկրում ածխի արդյունահանման դադարեցումը այժմ նախատեսվում է երկու տարի շուտ՝ 2025 թվականին։

«Էներգետիկ անցման տեմպերը շատ են արագացել, այդ իսկ պատճառով մենք թարմացրել ենք պլանը՝ նպատակ ունենալով ավելիին»,- պարզաբանում են նախարարությունից։

Ակնկալվում է, որ անցումը կնվազեցնի արտաքին էներգիայից կախվածությունը 10%-ով, ինչի շնորհիվ Իսպանիան կխնայի մոտ 91 միլիարդ եվրո: Նոր ծրագիրը կպահանջի 294 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ 85%-ը՝ մասնավոր, 15%-ը՝ պետական: Նախարարությունը պատրաստ է մինչև սեպտեմբերի 4-ը ընդունել պլանի փոփոխությունների առաջարկներ։

Share