Բաժին. Տնտեսական

ROYAL DUTCH SHELL-Ն ՈՒՆԻ ՆՈՐ ԽՈՇՈՐ ԲԱԺՆԵՏԵՐ

Քաթարի ներդրումային հիմնադրամը գնել է անգլո-հոլանդական նավթագազային Royal Dutch Shell ընկերության բաժնետոսմերի 3-5%-ը: Գործարքի արդյունքում հիմնադրամը դարձել է Shell-ի նոր խոշորագույն բաժնետերը:

Միևնույն ժամանակ, ընկերությունը մտադիր է ներդրումներ կատարել նաև իտալական ENI նավթային ընկերության բաժնետոմսերում: Այս մասին հայտնում է միջազգային Reuters գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ապրիլ ամսին Քաթարի ներդրումային հիմնադրամը ֆրանսիական Total նավթագազային ընկերությունում իր բաժնեմասն ավելացրել էր մինչև 3%:

Royal Dutch Shell-ը Եվրոպային խոշորագույն նավթային ընկերությունն է: 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 8,72 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթը՝ 123,77 մլրդ ԱՄՆ դոլար:

2012 թվականի հունվար-մարտ ժամանակահատավածի արդյունքներով Royal Dutch Shell-ի նավթի և գազի արդյունահանման ծավալներն աճել էին 1,4%-ով և կազմել օրական 3,55 մլն բարել:

Share