Բաժին. Տնտեսական

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ

Մինչև 2035 թվականը էներգետիկ ռեսուրսների նկատմամբ համաշխարհային պահանջարկը կաճի ավելի քան մեկ երրորդով: Այս մասին նշվում է Merrill Lynch-ի հաշվետվության մեջ:

Համաձայն փորձագիտական գնահատականների՝ վերջին տարիների ընթացքում էներգիայի վերականգնվող ռեսուրսների (ինչպիսիք են արեգակի, քամու, ուժի միջոցով ստացվող էներգիան և այլն) օգտագործման ծավալներն աճում են բավականին արագ տեմպերով: 2005-2009 թվականներն ընկած ժամանակահատվածում էներգիայի արտադրության համաշխարհային ծավալում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների միջոցով ստացված էլեկտրաէներգիայի մասնաբաժինն աճել է 17,8%-ով և այժմ կազմում է 19,3%:

Share