Բաժին. Տնտեսական

JPMORGAN-Ի ԹՈՓ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ամերիկյան JPMorgan Chase & Co. ներդրումային բանկը թոփ-մենեջերների՝ ռիսկերի կառավարման սխալ ռազմավարության ընտրության պատճառով կրել է զգալի վնասներ: Ըստ ամերիկյան աղբյուրների՝ բանկը մտադիր է աշխատանքից ազատել այդ «վնասաբեր» թոփ-մենեջերներին:

Նշենք, որ սխալների արդյունքում վնասներ են կրել նաև բանկի ներդումային գործընկերները:

Բանկի կրած ընդհանուր վնասը գնահատվում է 2 մլրդ ԱՄՆ դոլար:

Share