Բաժին. Տնտեսական

MOODY'S-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ 26 ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԵՐԸ

Երեկ՝ մայիսի 14-ին, միջազգային Moody’s վարկանիշային գործակալությունը իջեցրել է իտալական 26 բանկերի վարկանիշերը: Գործակալության փորձագետների մեկնաբանմամբ՝ վարկանիշերի իջեցումը պայմանավորված է երկրում տնտեսական ռիսկերի աճով և Եվրագոտու անդամ երկրներում ճգնաժամի խորացմամբ:

Նշենք, որ կրճատվել են, մասնավորապես, իտալական առաջատար Intesa Sanpaolo, UniCredit, Banca Monte Parma, Banca Popolare di Milano, Banca Delle Marche և այլ հայտնի բանկերի վարկանիշերը:

Moody’s-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայումս Եվրոպայում իտալական բանկերն ունեն ամենացածր վարկանիշերը:

Share