Բաժին. Տնտեսական

ՄԻՆՉԵՎ 2015Թ.-Ը CANON-Ն ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԿԱՎՏՈՄԱՏԱՑՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ճապոնական Canon ընկերությունը մտադիր է մինչև 2015 թվականն ամբողջովին ավտոմատացնել արտադրությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ինչպես փաստում են վերլուծաբաններն՝ այդ կերպ լուսանկարչական սարքերի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարը ցանկանում է կրճատել գործառնական ծախսերը և բարձրացնել արտադրանքի որակը: Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ «անգործ» մնացած աշխատողները չեն հեռացվի աշխատանքից և կտեղափոխվեն ընկերության այլ բաժիններ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Canon ընկերության զուտ շահույթն աճել էր 11%-ով և կազմել 61,5 մլրդ յեն (759,5 մլն ԱՄՆ դոլար): Արդյունքում, ընկերության մեկ սովորական բաժնետոմսին հաշվով զուտ շահույթը կազմել էր 51,53 յեն (0,6364 դոլար):

Միևնույն ժամանակ, ընկերության համախառն եռամսյակային հասույթն աճել էր 1,2%-ով և կազմել 829,2 մլրդ յեն (10,241 մլրդ ԱՄՆ դոլար):

ճապոնական Canon Inc. ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին: Ընկերությունը հանդիասնում է թվային տեխնիկայի շուկայի առաջատարներից մեկը:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Տոկիոյում:

Share