Բաժին. Տնտեսական

ԴԵՍՊԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԻՃԱԿՆ ԷԱՊԵՍ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ Է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Դեսպանի խնդրանքով, նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ընթացքը եւ նշել, որ տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կարող է էապես նպաստել երկու ժողովուրդների միջև բազմակողմանի շփումների, բարեկամական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Դեսպան Սաղաիանը իր հերթին ընդգծել է Հայաստանի ճանապարհների վիճակի էապես բարելավման, ինչպես նաև  ճանապարհային նշանների խնդրի լուծման ուղղությամբ կատարված դրական քայլերը:  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում նրա պաշտոնավարման ընթացքում իրականացված համագործակցության համար եւ հաջողություններ մաղթել հետագա  գործունեության մեջ:

Share