Բաժին. Տնտեսական

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՀԱՍԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑԱՆԿԱԼԻ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆԸ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը հաջողվել է երկրի ռազմական բյուջեն հասցնել ցանկալի հավասարակշռության: Այս մասին հաղորդում է Defense News-ը: Նշենք, որ մինչ այս Մեծ Բրիտանիայի ռազմական բյուջեի պակասուրդը գնահատվել էր 38 մլրդ ֆունտ (մոտ 61,2 մլրդ ԱՄՆ դոլար):

Ռազմական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղված ծրագրերի շրջանակներում երկիրն իրացրել է «ոչ պիտանի» ռազմական գույքի օտարում, ինչպես նաև հրաժարվել է «թանկ» ռազմական նախագծերից:

Մեծ Բրիտանիայի կառավարության կանխատեսման համաձայն՝ մոտակա տասը տարվա ընթացքում երկրի պաշտպանության նախարարությունը կներգրավի շուրջ 160 մլրդ ֆունտ:

Share