Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ԴԵՌԵՎՍ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

2012 թվականի ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Եվրամիության երկրներում ավտոմեքենաների վաճառքի ծավալները կրճատվել են 6,9%-ով: Արդյունքում, այս մեկ ամսվա ընթացքում ԵՄ անդամ 27 երկրներում վաճառվել է 1 մլն 17 հազար ավտոմեքենա:

Հաշվետու ամսում Մեծ Բրիտանիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 3,3%-ով և կազմել 142 հազար ավտոմեքենա, Գերմանիայիում` 2,9%-ով և հասել 274 հազարի: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում ցուցանիշը կրճատվել է 1,9%-ով և կազմել 166 հազար ավտոմեքենա, իսկ Իտալիայում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նվազել են 18%-ով և կազմել 129 հազար ավտոմեքենա:

Նշենք նաև, որ ապրիլին Volkswagen Group և Renault ընկերությունները եվրոպական ավտոշուկայում գրանցել են վաճառքի ծավալների համապատասխանաբար 5,8% և 15,1% անկում, իսկ ֆրանսիական Peugeot-Citroen ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների 0,2% աճ:

Share