Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ անդամների կողմից փոխանցված մաքսատուրքերի մուտքերը 2023թ. առաջին կեսին կազմել են 34.3 մլրդ դրամ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 34.3 մլրդ դրամ: 2022թ. նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրներից (այդ թվում՝ ՀՀ-ից) մաքսատուրքերի բաշխման արդյունքում ստացվել են 28.9 մլրդ դրամ մուտքեր (այդ թվում` հուլիս ամսին փոխանցված և 2022թ. 1-ին կիսամյակին վերաբերող): 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից փոխանցված մաքսատուրքերի գծով մուտքերը կազմել են 42.4 մլրդ դրամ:

Share