Տնտեսական

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը

Ճապոնիայում ոսկու գինը կրկին թարմացրել է պատմական առավելագույնը՝ այս ակտիվի նկատմամբ ներդրողների հետաքրքրության շարունակական աճի և ազգային արժույթի արժեզրկման ֆոնին։ Այս մասին են վկայում թրեյդերների և առևտրի տվյալները։

Երկրի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկը՝ Tanaka Kikinzoku-ն այսօր 1 գրամի ոսկու մանրածախ գինը սահմանել է 9886 իեն (68.4 դոլար՝ ընթացիկ փոխարժեքով), մինչդեռ  Տոկիոյի ապրանքային բորսայում ոսկու ֆյուչերսների գինը կազմում է մոտ 8932 իեն (61.8 դոլար):

Այս ընթացքում դոլարի նկատմամբ ազգային արժույթի թուլացումը շարունակվում է։ Այսօր արժույթի առուվաճառքի բացումից հետո իենը թուլացել է 0.02%-ով և հասել մեկ դոլարի դիմաց 144,53-144,55 իենի մակարդակին։ Ճապոնական ազգային արժույթի թուլացման հիմնական գործոններից մեկը Ճապոնիայի բանկի (Կենտրոնական բանկ) կողմից իրականացվող մեղմ դրամավարկային քաղաքականությունն է՝ ուղղված շուկայի խթանմանը։

Share