Տնտեսական

Դուբայում բացվել է թափոնների էներգիայի ստացման գործարան

Դուբայում բացվել է թափոններից էներգիայի ստացման աշխարհի ամենամեծ կայանը՝ ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ: Այս մասին հայտարարել է ԱՄԷ թագաժառանգ, Էմիրության գործադիր խորհրդի նախագահ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։

«Ես մասնակցել եմ  թափոններից էներգիա տեղափոխող աշխարհի ամենամեծ և ամենաարդյունավետ կայանի բացմանը, որի արժեքը կազմում է 4 միլիարդ դիրհամ (մոտ 1.08 միլիարդ դոլար)», – գրել է նա Twitter-ում:

Նրա խոսքով՝ ձեռնարկությունը կարող է տարեկան մշակել 2 միլիոն տոննա թափոն՝ առանց շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն թողնելու:

Հիշեցնենք՝ 2021 թվականին ԱՄԷ-ն ներկայացրել է «Net Zero 2050» ռազմավարական նախաձեռնությունը, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել երկրի ածխածնային չեզոքությանը: Այս նախաձեռնությունը կենտրոնացած է էներգիայի մաքուր աղբյուրների ներդրման վրա: 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ԱՄԷ-ն 15 տարվա ընթացքում նման նախագծերում ներդրել է ավելի քան 40 միլիարդ դոլար։ Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP28) Կողմերի 28-րդ համաժողովը:

Share