Տնտեսական

Արցախում 2022-ի համեմատ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է ավելի քան 15%-ով

Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելէ 15.4%-ով, նախորդ ամսվա նկատմամբ ՝ 6.9%-ով:

Share