Բաժին. Տնտեսական

ԿՄՇԱԿՎԻ ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պատրաստակամություն է հայտնել իրականացնել նոր տնտեսական բարեփոխումներ, որոնք կնպաստեն ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի բարձրացմանը: Փորձագետները պնդում են, որ խթանող ծրագրերի իրականացման համար լուրջ պատճառ կարող է հանդիսանալ Եվրագոտու ճգնաժամի խորացումը:

ԴՊՀ պաշտոնական հաշվետվության մեջ նշվում է, որ ամերիկյան տնտեսության աճի տեմպերի բարձրացման համար անհրաժեշտ է իրականացնել բյուջետային բարեփոխումների ծրագիր, որը կնախատեսի պետական ծասխերի կրճատում և հարկերի բարձրացում:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ 2012 թվականին ԱՄՆ-ում գնաճը չի գերազանցի 2%-ը:

Share