Բաժին. Տնտեսական

ԱՄԲՈՂՋԱՑՎՈՒՄ Է ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Այսօր՝ մայիսի 17-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հաստատել է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին՝ մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարին մեկ անգամ անվճար մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը։

Սույն իրավական ակտի ընդունումը բխում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պահանջից և միտված է պարտադիր և կամավոր կուտակային բաղադրիչների աշխատելու համար անհրաժեշտ ենթաօրենսդրական դաշտի ամբողջացմանը։

Share