Բաժին. Տնտեսական

WAL-MART-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 10% ԱՃ

Ամերիկյան Wal-Mart Stores Inc. ընկերությունը, որը ներկայացնում է մանրածախ առևտրի աշխարհի խոշորագույն ցանցերից մեկն, ամփոփել է 2012-2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է ընթացիկ տարվա ապրիլի 30-ին, Wal-Mart-ի զուտ շահույթը, նախորդ տարվա արդյունքների հետ համեմատած, աճել է 10,1%-ով և կազմել 3,74 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ցանցի ապահոված եռամսյակային համախառն հասույթն աճել է 8,5%-ով և կազմել 113,02 մլրդ ԱՄՆ դոլար:

Ամերիկյան Wal-Mart մանրածախ առևտրային ցանցը հիմնադրվել է 1962 թվականին: Ներկայումս ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է 2,1 մլն-ի:

Share