Տնտեսական

«Այգ-1» ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը ներդրվել են ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող 169.8614 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հետ վերցնել և 2,074,008,000.00 դրամ արժեքով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը։

Նախագծի ընդունումը կնպաստի Ծրագրի՝ համապետական կարևոր նշանակության իրականացմանը, և Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի մասնաբաժնի մեծացմանը, էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

Ծրագրի իրականացումը հետապնդում է նաև ռազմավարական մի շարք խնդիրներ այդ թվում`  ՀՀ էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը, էներգետիկայի բնագավառում ներդրումների ներգրավումը:

Share