Բաժին. Տնտեսական

APPLE-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ՝ մայիսի 17-ին, ամերիկյան Nasdaq բորսայում կայացած առևտրային շրջանի արդյունքներով Apple ընկերության կապիտալիզացիան զգալի նվազել է և հավասարվել 495,7 մլրդ ԱՄՆ դոլարի: Նախորդ օրվա համեմատությամբ՝ ընկերության շուկայական գնի անկումը կազմել է 2,92%:

Նշենք, որ չնայացած այս անկմանն, Apple-ը շարունակում է համարվել աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

Apple-ի ամենամոտ մրցակից ExxonMobil նավթագազային ընկերության կապիտալիզացիան կազմում է 383 մլրդ ԱՄՆ դոլար:

2012-2013 ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին Apple ընկերության բաժնետոսմերի գները, նախորդ ֆինասնական տարվա նույն ժամանակահտվածի հետ համեմատած, աճել են 40%-ով:

Հիշեցնենք, որ Apple ընկերության արժեթղթերը 300 դոլարի գնային սահմանագիծը հատել էին 2010 թվականի հոկտեմբերին: 2011 թվականի հունիսին ընկերության արժեթղթերը բորսայում շրջանառվում էին արդեն 400 դոլար գնային սահմանում: Ընթացիկ տարվա ապրիլի 10-ին Նյու Յորքի բորսայում կայացած առևտրային շրջանի ընթացքում Apple-ի շուկայական արժեքն առաջին անգամ հատել էր 600 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը:

Share