Բաժին. Տնտեսական

Մանրածախ առևտրի բաժանորդների 42%-ը կչեղարկի անդամագրությունը անվճար առաքման բացակայության դեպքում

Մանրածախ ապրանքների բաժանորդագրություններ ունեցող սպառողների համար անվճար առաքումը կարևոր է նրանց հավատարմությունը պահպանելու համար:

PYMNTS-ն իր «Բաժանորդագրության առևտրի պատրաստակամության զեկույց. հավատարմության գործոն» ուսումնասիրության համար, որը ստեղծվել է sticky.io-ի հետ համատեղ, ապրիլին հարցում է անցկացրել մանրածախ ապրանքների բաժանորդագրություններով ավելի քան 2000 ԱՄՆ սպառողներից, թե որ գործոններն են ստիպում նրանց շարունակել բաժանորդագրվել տվյալ բիզնեսին: Արդյունքները ցույց տվեցին, որ երբ խոսքը վերաբերում է բաժանորդների պահպանմանը, անվճար առաքումը ծանրակշիռ դեր ունի:

Մասնավորապես, հարցվածների 42%-ն ասել է, որ եթե անվճար առաքումը դադարեցվի, ապա այդ կարող է դրդել նրանց չեղարկել մանրածախ ապրանքների բաժանորդագրությունները:

Ինչ վերաբերում է երկրորդ ամենաբարձր վարկանիշ ունեցող գործոնին, ապա յուրաքանչյուր երրորդ բաժանորդ անմիջապես կչեղարկի իր անդամագրությունը, եթե չկարողանա դադարեցնել այն: Այսինքն՝ բաժանորդները ձգտում են ճկունության, և եթե բիզնեսները փորձեն սահմանափակել նրանց իրավունքները, ապա այդ սպառողները կտրուկ կհրաժարվեն տվյալ մանրածախ առևտրի հարթակից:

Հակառակին պես, զարմանալիորեն քիչ բաժանորդներ են տարակուսում ապրանքների վերաբերյալ վստահելի տեղեկատվության բացակայության պատճառով: Հարցվածների միայն 26%-ն է նշել ապրանքների մասին տեղեկատվության բացակայությունը որպես իրենց բաժանորդագրությունը չեղարկելու հնարավոր պատճառ, և միայն 23%-ն է նույնը նշել ոչ ճշգրիտ կամ խաբուսիկ գնահատականների մասին:

Այնուամենայնիվ, չնայած սպառողները կարող են հանդուրժել ապատեղեկատվությունը կամ տեղեկատվության պակասը, նրանք այնքան էլ մեղմ չեն, երբ խոսքը գնում է վճարումների մասին: Բաժանորդների 30%-ը նշել է, որ կարող է չեղարկել, եթե ապատեղեկատվություն ստանա կրկնվող վճարների մասին, իսկ 32%-ը նշել է, որ կմտածեր չեղարկելու մասին, եթե իրենց անդամագրությունը երկարաձգվի առանց իրենց հաստատման:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share