Տնտեսական

Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին կառուցել հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ շահի վրա

Չինաստանի ֆինանսների նախարարությունը ԱՄՆ-ին կոչ է արել առևտրատնտեսական հարաբերությունները կառուցել փոխշահավետության հիման վրա։ Այդ մասին հայտարարվել է նախարարության հայտարարությամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենի և չինացի պաշտոնյաների հանդիպմանն ընդառաջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ առևտրային պատերազմներում և մատակարարման շղթաների խաթարման դեպքում «հաղթողներ չկան»։

«Մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը գործնական քայլեր կձեռնարկի երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների առողջ զարգացման և փոխշահավետ իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ», – ասված է հայտարարության մեջ։

Ելենը Պեկին է ժամանել հուլիսի 6-ին: ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանում կմնա մինչև հուլիսի 9-ը։

Share