Բաժին. Տնտեսական

HP-Ն ԿԿՐՃԱՏԻ 30 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Համակարգչային տեխնիկայի և սարքավորումների արտադրությամբ համաշխարհային առաջատարներից մեկը՝ ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը, մտադիր է կրճատել 30 հազար աշխատատեղ կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի 10%-ը: Սպասվում է, որ կրճատումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ ընկերությունը հանդես կգա արդեն հաջորդ շաբաթ:

The New York Times-ի փոխանցմամբ՝ կրճատումներից «կխուսափի» միայն գիտահետազոտական բաժինը:

Նշենք, որ 2011-2012 ֆինանսական տարում HP ընկերության հասույթը, տարեկան կտրվածով, աճել էր 1%-ով և կազմել 127,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ զուտ շահույթն կրճատվել էր 19%-ով և կազմել 7,1 մլրդ ԱՄՆ դոլար:

Share