Բաժին. Տնտեսական

Իրանն ու Սաուդյան Արաբիան քննարկել են նավթի և գազի արդյունաբերության ոլորտում համատեղ ներդրումների հնարավորությունը

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին և Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալմանը Վիեննայում քննարկել են չմշակված նավթի գների հեռանկարները և նավթի ու գազի արդյունաբերության մեջ համատեղ ներդրումների հնարավորությունը:

Երկու նախարարները ինտենսիվ քննարկում են ունեցել Վիեննայում Նավթ արտահանող երկրների կազմակերպության 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում։ Նրանք կարծիքներ են փոխանակել չմշակված նավթի համաշխարհային շուկայի ներկայիս վիճակի և նավթի գների հեռանկարների վերաբերյալ։

Օուջին և բին Սալմանը քննարկել են նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտում համատեղ ներդրումների հնարավորությունը։ Նավթ արդյունահանող երկու խոշոր երկրները 7 տարի անց պայմանավորվել են վերականգնել իրենց հարաբերությունները։

Share