Բաժին. Տնտեսական

G8. ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ԵՎՐԱԳՈՏՈՒ ԿԱԶՄՈՒՄ

Հունաստանը պետք է մնա Եվրագոտու կազմում: Այսպիսին է G8-ի անդամ երկրների դիրքորոշումը: Ինչպես նշվում է G8-ի համաժողովի արդյունքներով հաստատված պաշտոնական հայտարարության մեջ` համաշխարհային տնտեսության վերականգնման և գլոբալ կայունության ապահովման տեսանկյունից խիստ կարևոր է Եվրագոտւ միասնականության պահպանումը:

Իրենց հանդիպման շրջանակներում G8-ի ներկայացուցիչները հաստատել են նաև անհրաժեշտ համատեղ գործողությունների ծրագիրը, որն ուղղված է «Մեծ ութնյակ»-ի երկրների տնտեսությունների խթանմանն ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի ուժեղացմանը:

G8 համաժողովն իրենից ներկայացնում է աշխարհի առավել զարգացած երկրների պաշտոնական  ներկայացուցիչների ոչ պաշտոնանան ֆորում:

G8-ին անդամակցում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը:

Share